Արթուր Ղազինյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու համար իր ներկայացրած միջնորդության հետ
Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արթուր Ղազինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Արթուր Ղազինյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:










