Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարտից ի վեր կորոնավիրուսից մահվան նվազագույն ցուցանիշը
Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարտից ի վեր կորոնավիրուսից մահվան նվազագույն ցուցանիշը. անցած օրվա ընթացքում վարակից մահացել է 15 մարդ: Այս մասին վկայում են Առողջապահության և սոցիալական օգնության դեպարտամենտի տվյալները, գրում է eurointegration.com-ը։
Մեկ օրում հաստատվել է վարակի 958 նոր դեպք, անցկացվել է 139659 թեստ:
Թագավորությունում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը 42 647 է, վարակվել է ավելի քան 305 հազար մարդ:
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունիսի 23-ին կհայտարարի՝ արդյոք հուլիսի 4-ից կվերականգնվի տուրիստական ոլորտը։
Ավելի վաղ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի բուժման հարցում «ամենամեծ առաջընթացն» են գրանցել։










