Այսօր ընդունվող սահմանադրական փոփոխություններով ոչ միայն կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը, այլև ծանր հարված է հասցվում ՀՀ միջազգային հեղինակությանը․ Գոհար Մելոյան

12:46 • 22.06.20

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում դիտարկումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին։ Նա մասնավորապես նշել է․

««Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։

Ընդ որում, նշված սահմանադրական փոփոխությունն ընդունվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված կարծիքի հաստատմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Այսինքն, այսօր ընդունվող սահմանադրական փոփոխություններով ոչ միայն կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը եւ սահմանադրական օրենքները, այլև՝ ծանր հարված է հասցվում ՀՀ միջազգային հեղինակությունը և Եվրոպական կառույցների հետ ունեցած հարաբերություններին:

Տարիներ շարունակ, իրավունքի գերակայության տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունը շահեկանորեն տարբերվում և առանձնանում էր Ադրբեջանից, ինչը բազմաչարչար աշխատանքի արդյունք էր:

Մի քանի ժամից այդ անջրպետը կվերանա»: