Իտալիայում սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել ոչ թե մարդկանց, այլ ավելի քան 2300 բույսերից բաղկացած «լսարանի» առջև (լուսանկարներ)
Բարսելոնայի Opera Liseu օպերային տունը կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումներից հետո այսօր բացել է իր դռները՝ ելույթ ունենալով ոչ թե մարդկանց, այլ ավելի քան 2300 բույսերից բաղկացած լսարանի առջև, գրում է Reuters-ը։
Կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց նպատակն է ընդգծել կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդու վիճակի անհեթեթությունը։
«Բնությունը զբաղեցնում է այն տեղերը, որ խլել էինք իրենցից»,- ասել է համերգի կազմակերպիչներից մեկը։
«Եթե ցանկանում ենք ավելի կարեկից լինել մյուսների նկատմամբ, եկեք սկսենք արվեստից և երաժշտությունից»,- հավելել է նա։
Նշվում է, որ համերգից հետո բույսերը նվիրվելու են առաջնագծում պայքարող բուժաշխատողներին։
Համերգի կազմակերպիչները հույս են հայտնել, որ «համերգը կհիշեցնի արվեստի, երաժշտության և բնության արժեքը և ճանապարհային քարտեզ կծառայի համավարակից հետո բնականոն գործունեությանը վերադառնալու համար»։

![]()











