Այս նիստով հիմք է դրվում Հայաստանում սահմանադրական հեղաշրջման և հաստատվում բռնապետություն. Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ արտահերթում քննարկվող սահմանադրական փոփոխությունների մասին

13:48 • 22.06.20

Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը և կայացվեց որոշում չմասնակցել այսօրվա ԱԺ նիստին, քանի որ այս նիստով հիմք է դրվում Հայաստանում օրենսդրական այս նախաձեռնությամբ սահմանադրական հեղաշրջման և հաստատվում բռնապետություն. Լրագրողների հետ զրույցում նշեց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀ Կ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար ընդամենը 20 րոպե մեկնարկով, նիստի դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն: Այս կարևորագույն հարցի վերաբերյալ սահմանվել է 2 ժամ, և 2 ժամում հնարավոր չէ համապարփակ ներկայացնել թե այս նախագծով ինչ սահմանադրական հեղաշրջում է պատրաստվում Հայաստանում»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դեռևս պետք է քննարկեն Սահմանադրական դատարան դիմեն՝ թե ոչ.

«Բարգավաճ Հայաստան»-ի ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար, այս պահին մեր գործընկերների հետ նման հարց չենք քննարկել, չեմ բացառում, որ կքննարկենք այս հարցը»:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԱԱԾ-ի այսօրվա հայտարարությանը, ըստ որի քաղաքացիներին կոչ է անում աջակցել իրենց.

«Հիմա համայնք առ համայանք, գյուղեգյուղ մարդիկ են պեղում, ովքեր կհամաձայնեն մաթեմատիկայի տետրակի վրա գրել, որ մեզանից մեկը փող կամ խոստում է տվել: Ես նորից եմ ասում Գ. Ծառուկյանը դադարեց խոշոր սեփականատեր լինել այն պահից, երբ հատուկ նիստում հնչեցրեց մտահոգություններ երկրի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ: Դատարանում ջարդուփշուր եղավ դատախազի ներկայացրած միջնորդությունը, որովհետև որևէ հիմնավոր փաստ,բացի թուղթ օդում թափահարելուց ,որ Վալոդիկը, Սուրենչիկը գրել է, որ ինչ որ մեկին Գ Ծառուկյանը հրահանգել է փողով քվե գնել, այդ թղթում չկար»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այսօր դիմելու է քաղացիական դատարան և պահանջելու բարոյական վնասի փոխհատուցում 2 մլն դրամ, իր դեմ սխալ տեղեկություն տարածելու համար:

«Սկսել է ֆրոնտալ հարձակում. բարմեն ներակայացած ոմն Գուրան Վաշագիձե ՊՈԱԿ-ի պատվերով հրապարակել է իր էջում, որ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ մտել ենք ռեստորան և Նաիրա Զոհրաբյանը այդ ռեստորանում փակել է 1 մլն դրամի հաշիվ:

Հասկանում եմ, որ իրական կնոջ պատկերցումները մեր գործընկերների և մեզ մոտ տարբեր են՝ Ն Զոհրաբյանը տղամարդկանց հաշիվ չի փակում: Եվ եթե մեկը կապացուցի, որ 1 լումա անգամ որևէ ընտրության ժամանակ տրվել է որևէ մեկին՝ շահագրգռելով, ես և իմ գործընկերները պատրաստ ենք կրել ողջ պատասխանատվությունը»,-ընգծեց նա: