ԱՄՆ-ում կրկին բողոքի ակցիաներ են սկսվել ոստիկանության կողմից սպանված 18-ամյա երիտասարդի մահից հետո (լուսանկարներ)

20:11 • 22.06.20

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քոմփթոն քաղաքում կրկին բողոքի ակցիաներ են սկսվել՝ այս անգամ ոստիկանության կողմից սպանված 18-ամյա Անդրես Գուարդադոյի մահից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ի սկզբանե ցուցարարները հավաքվել են Գարդինա քաղաքում, որպեսզի սպանված 18-ամյա դեռահասի ընտանիքի հետ միասին հարգեն նրա հիշատակը և վրդովմունք հայտնեն ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Այնուհետև նրանք ուղևորվել են Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակ, որտեղ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել հավաքվածներին ցրելու համար, ձերբակալվել է վեց մարդ:

Lատինամերիկացի երիտասարդ Անդրես Գուարդադոն սպանվել էր ոստիկանության աշխատակցի արձակած կրակոցից։ Ինչպես պնդում են ոստիկանությունում, նրան նկատել են կիսաավտոմատ ատրճանակով։ Տեսնելով ոստիկանությանը՝ նա սկսել է փախչել։ Լատինամերիկացուն հետապնդող ոստիկանը կրակել է նրա վրա վեց անգամ, ստացած վնասվածքներից Գուարդադոն մահացել է։ Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունում հայտնում են, որ երիտասարդի ատրճանակը գրանցված չի եղել։

Protesters march over death of Latino security guard, 18, killed ...Protesters march over death of Latino security guard, 18, killed ...Andres Guardado: Protesters demand to know why 18-year-old was ...Protesters march over death of Latino security guard, 18, killed ...