Թրամփն առաջիկա օրերին կհայտարարի ԱՄՆ աշխատանքային վիզաների տրամադրման նոր սահմանափակումների մասին (տեսանյութ)

11:13 • 22.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին արտասահմանցիներին ԱՄՆ աշխատանքային վիզա տրամադրելու նոր սահմանափակումներ կմտցվեն: ԱՄՆ նախագահն այդ որոշումը բացատրել է երկիր եկող արտասահմանցի աշխատողների թվի կրճատման անհրաժեշտությամբ:

«Մենք պատրաստվում ենք վիզաների մասին հայտարարություն անել վաղը կամ վաղը չէ մյուս օրը»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Հարցին այն մասին, թե նոր կանոններում որևէ բացառություններ կլինեն, նախագահը պատասխանել է, որ դրանք շատ քիչ են լինելու:

«Բացառությունները պետք են խոշոր բիզնեսի համար, որտեղ հստակ մարդիկ կան, որոնք գալիս են տևական ժամանակով, սակայն այդ բացառությունները շատ քիչ են և շատ խիստ են լինելու»,-բացատրել է Թրամփը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հստակեցնել, թե ինչ սահմանափակումներ են մտցվելու:

Տեսանյութն` այստեղ: