Բելառուսում դատարանը կալանավորել է նախագահի թեկնածուին և նրա որդուն
Բելառուսում դատարանը կալանավորել է նախագահի պոտենցիալ թեկնածու և «Բելգազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն՝ Էդուարդին, հայտնում է news.tut.by կայքը՝ հղում տալով քաղաքական գործչի շտաբի տարածած հայտարարությանը։
Վիկտոր Բաբարիկոյին երեկ է մեղադրանք առաջադրվել, սակայն նրա փաստաբանը գործի մանրամասները չբացահայտելու պայմանավորվածության պատճառով չի հայտնել, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը։
«Վիկտոր Բաբարիկոն բացարձակապես համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ։ Պաշտպանությունը պնդում է նրա անմեղության հարցում»,- նշել է փաստաբանը։
Վիկտոր Բաբարիկոյին պաշտպանում են փաստաբաններ Ալեքսանդր Պիլչենկոն, Դմիտրի Լաևսկին, Նատալյա Մացկևիչը, իսկ որդու շահերը՝ Տատյանա Շիշկովեցը և Իրինա Վորոնկովան։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոն դադարել էր կապի դուրս գալ առավոտյան համապատասխան փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Բելգազպրոմբանկի գործի» շրջանակում հակաիրավական գործունեության վերաբերյալ գործով նրան և որդուն ձերբակալել են, և այժմ երկուսն էլ գտնվում են Ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանում։
Հենց այդ օրը Մինսկում բողոքի ցույց էր անցկացվել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ և հաջակցություն բոլոր ձերբակալվածների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:










