Նեթանյահուն չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Բենի Գանցը երախտագիտությամբ ընդունել են հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու հրավերը, սակայն քաղաքական խնդիրների պատճառով չեն կարող մեկնել Ռուսաստան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովի հայտարարությանը։
«Հրավերը հաստատվել է ինչպես վարչապետ Նեթանյահուի, այնպես էլ այլըտրանքային վարչապետ, պաշտպանության նախարար Գանցի կողմից։ Հրավերը երախտագիտությամբ և գնահատանքով է ընդունվել, սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և Իսրայելում քաղաքական դրությունը կառավարության գործողությունների կազմակերպման համար այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերն է պահանջում․ ահա այն երկու պատճառը, թե ինչու նրանք չեն կարող այդ միջոցառմանը մասնակցել»,- ասել է Վիկտորովը ռուս լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսի անցկացումը հետաձգվել է և պետք է կայանա հունիսի 24-ին:










