Վարչապետը խոստովանեց, որ 630 հիվանդ առանց օդից թթվածին խտացնող սարքերի են․ սրա ոչ բացատրությունը, ոչ հիմնավորումը չունեմ, կներեք․ բժիշկ

13:09 • 22.06.20

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը Չինաստանից ստացված օդից թթվածին խտացնող սարքերի վերաբերյալ։

«Օդից թթվածին խտացնող սարքերի մասին այս հրապարակումով, մի քանի ժամ առաջ Վարչապետս փաստացի խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են։

Ունեն պահանջ, սակայն չունեն սարք։ Սա բերում է հիվանդության բարդացման։

Փաստացի, վերջին շաբաթների ընթացքում այս դեֆիցիտը եղել է։

Սրա ոչ բացատրությունը, ոչ հիմնավորումը չունեմ»,- նշել է Մանասյանը և հավելել․ «Կներեք, պարոնայք»։