Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը (տեսանյութ)

14:41 • 22.06.20

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, կողմ քվերակեց 89 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված և պաշտոնավարումը դադարեցնել, ինչպես նաև Սահամանդրության 213-որդ հոդվածի փոփոխությունից հետո ՍԴ նախագահի պաշտոնավորումը ևս կդադարեցվի: