Բուրսայում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել. կան զոհեր և անհետ կորածներ (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայի Բուրսայի նահանգի Քեսթել շրջանի Դուդաքլը, Նարլըդերե, Գյոլջուք, Սարըքայա, Քայաջըք և Աքսու գյուղական բնակավայրերում հորդառատ անձրևը ջրհեղեղների պատճառ է դարձել, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Դեպի բնակավայրեր տանող ճանապարհները և կայանված մեքենաները ջրի տակ են անցել: Դեպքի վայր են ժամանել տարածքային ժանդարմերիայի 134 աշխատակից և փրկարար ծառայության 87 աշխատակից:
Հայտնաբերվել է 2 քաղաքացու դի, նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է: Եվս 4 մարդ անհետ կորած է համարվում:
Դեպքի վայր է ժամանել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:










