Այս նախագիծն ինձ վրա չի ազդում․ Ալվինա Գյուլումյանը՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով պաշտոնից ազատման հնարավորության մասին (տեսանյութ)
Համոզված եմ, որ այս նախագիծն ինձ վրա չի ազդում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների որոշմանը, որոնց համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։
«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,-նշեց ՍԴ դատավորը:
Դիտարկմանը, թե իրենից բացի ևս երկու դատավորի անուն է շրջանառվում,որ կարող են լքել պաշտոնը, Գյուլումյանը պատասխանեց. «Ով 12 տարի շարունակ աշխատել է, միգուցե ազդի»:










