ՀՀ զինված ուժերի 5-րդ  զորամիավորումում անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ

17:54 • 23.06.20

Դաշտային պայմաններում  անձնակազմի  մասնագիտական  կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ  զորամիավորման  հատուկ  նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ` զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: