Ինդոնեզիայում բնակության վայրը փոխող ընտանիքը տունը տեղափոխել է ձեռքերի վրա (տեսանյութ)

19:48 • 23.06.20

Ինդոնեզիայում բնակվող ընտանիքը հարևանների օգնությամբ իր տունը տեղափոխել է մեկ այլ վայր: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, նրանք հսկայական տունը ձեռքերի վրա տեղափոխել են:

Համապատասխան տեսանյութը հրապարակել է Новости. Как есть Telegram-ալիքը: «Ինդոնեզացիների ընտանիքը վաճառել է հողատարածքը և որոշել է տեղափոխվել նոր բնակավայր՝ իրենց հետ տանելով տունը: Տան կառուցվածքը դա թույլ է տվել: Տեղափոխման հարցում օգնել են հարևանները»,- ասվում է տեսանյութին կից հաղորդագրության մեջ:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ ձեռքերի վրա տանում շինությունը: Տեղափոխման ընթացքը ղեկավարող տղամարդը թափահարում է սպիտակ թաշկինակով և հրահանգներ տալիս շարժման ընթացքում:

Տեսանյութն՝ այստեղ: