«Ինչպես են աղբամանները գցում գետը». Հովսեփ Կուբատյանը տեսանյութ է հրապարակել

20:53 • 23.06.20

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Ինչպես են աղբամանները գցում գետը։

Օրերս տեսանյութ էի հրապարակել, որտեղ ԵԱՍՄ աշխատակիցները Մյասնիկյան պողոտայի աղբամաններից երկուսը հայտնաբերել էին գետում։ 

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արդեն դիմել է ոստիկանություն։

Վստահ եմ, որ մեր համաքաղաքացուն շուտով կհայտնաբերեն»։