Լոս Անջելեսում բազմաբնակարան շենքի 27-րդ հարկից նետվելով ինքնասպան է եղել Էլիզաբեթ Հարլիի նախկին ընկերը՝ ռեժիսոր և միլիոնատեր Սթիվ Բինգը (լուսանկարներ)

13:01 • 23.06.20

Բրիտանացի հայտնի դերասանուհի, մոդել և դիզայներ Էլիզաբեթ Հարլիի նախկին ընկերը և որդու հայրը՝ գրող և պրոդյուսեր Սթիվ Բինգը, նախօրեին ինքնասպան է եղել, գրում է Daily Mail-ը։

Հայտնի միլիոնատերը նետվել է Լոս Անջելեսում գտնվող Century City շքեղ բազմաբնակարան շենքի 27-րդ հարկից։

Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ 55-ամյա տղամարդը «դեպքի վայրում մահացած է հայտնաբերվել», սակայն նրա անունը ներկայում չի հաստատվում իշխանությունների կողմից: Ինքնասպանության պատճառը նույնպես հայտնի չէ։

Բինգը գրող և պրոդյուսեր լինելուց բացի հայտնի բարերար և անշարժ գույքի մագնատ էր, որը 30 միլիոն դոլար ժառանգություն է նվիրաբերել կինոյի և հեռուստատեսության հիմնադրամին:

Մուլտիմիլիոնատեր գործարարն ունի երկու երեխա՝ Քիրա Բոնդերը՝ նախկին թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ ամուսնությունից, և Դամիանը՝ նրա և դերասանուհի Էլիզաբեթ Հարլիի որդին։

Զույգը միասին է եղել գրեթե 2 տարի։ Հայտնի է, որ դերասանուհու հղիության լուրը լսելուց հետո Բինգը հրաժարվել է պատասխանատվությունից՝ պնդելով, որ վերջինս նրա երեխան չէ, սակայն ԴՆԹ թեստի պատասխանները ստանալուց հետո նա հանձն է առել երեխային ֆինանսապես օգնելու պարտավորությունը։

 

Hurley and her son Damian, 18, who was born after an 18-month fling with Bing in the early 2000s. Bing initially denied being the father, and court papers released in 2018 claimed he and Damian had never metPolice outside the building where Steve Bing lived. He is believed to have jumped to his deathLiz Hurley and son Damian in 2008The Century City building where Bing lived, with a police tent to the right showing where he fell to his death