Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք

16:29 • 23.06.20

Հունիսի 22-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 14:24-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք։