«Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք»․ քաղաքացին՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարին (տեսանյութ)

18:07 • 23.06.20

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես և այլ նախարարներ Երևանի տարբեր վարչական շրջաններում դիմակներ էին բաժանում քաղաքացիներին։

Հակոբ Արշակյանը դիմակ առաջարկեց ճանապարհին նստած երաժիշտին, ով հրաժարվեց դիմակից և դժգոհեց առանց իր կարծիքը հարցնելու իրեն նկարահանելու համար․ «Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք»։