Ամերիկյան Porter էսկադրային ականակիրը մտել է Բաթումի նավահանգիստ (լուսանկարներ)

14:03 • 23.06.20

Ամերիկյան Porter հրթիռային էսկադրային ականակիրը հունիսի 23-ին մտել է վրացական Բաթումի նավահանգիստ: Այս մասին տեղեկանում ենք Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Ուրախությամբ դիմավորում ենք ԱՄՆ-ի Porter նավը Բաթումի չքնաղ նավահանգստում, որտեղ այն մտնում է արդեն երրորդ անգամ»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է նաև, որ այցի նպատակն է ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների կողմից Սև ծովում անվտանգության ապահովման և տարածաշրջանային կայունության ամրապնդման հնարավորությունների զարգացումը: Թե որքան ժամանակ նավը կմնա Վրաստանում, չի նշվում:

На изображении может находиться: один или несколько человек, небо, ребенок, на улице и вода

На изображении может находиться: небо и на улице