Բրազիլիայի դաշնային դատարանը երկրի նախագահին պարտավորեցրել է դիմակ կրել հանրային վայրերում, այլապես նրան կտուգանեն
Բրազիլիայի մայրաքաղաքի դաշնային դատարանը պարտավորեցրել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին դիմակ կրել հանրային վայրերում, այլապետ նրան կտուգանեն:
Ինչպես փոխանցում է CNN-ը, դատավոր Ռենատո Բորելին վճիռ է կայացրել երկուշաբթի՝ հրահանգելով Բոլսոնարուին մայրաքաղաք Բրազիլիայում գտնվելիս հանրային վայրերում դիմակ կրել: Դատավորի հրահանգի չկատարումը կարող է հանգեցնել օրական 2000 բրազիլական ռեալ ($386) տուգանքի:
Որոշումը տարածվում է Դաշնային շրջանի կառավարության բոլոր աշխատակիցների վրա։ Նշենք, որ մայրաքաղաքը կազմում է Դաշնային շրջանի մի մասը։
Բրազիլիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է ավելի քան 51 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.1 մլն-ը:










