Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 1.1 միլիոնը

04:47 • 23.06.20

Բրազիլիայում կորոնավիրուսով  վարակված անձանց թիվը շարունակում է աճել և հասել է 1 միլիոն 106 հազար 470-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

1 օրում հայտնաբերվել է 21 432 նոր դեպք: Ընդհանուր՝ ապաքինվել է 571 649 մարդ, բժիշկների հսկողության տակ է 483 550 պացիենտ:

Ներկա պահին երկրում վիրուսի հետևանքով մահացել է 51 271 մարդ: Ընդհանուր առմամաբ երկրում կորոնավիրուսից մահացությունը կազմում է 4.6 տոկոս: Վերջին 24 ժամում առողջապահության նախարարությունը գրանցել է 654 մահ: