Կուբայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա ավելի քան 3 տասնյակ տուժած

03:47 • 23.06.20

Կուբայում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով տեղի Granma թերթին:

Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով տուժել է նվազագույնը 31 մարդ: 

Ավտովթարը տեղի է ունեցել Սանկտի Սպիրիտուս նահանգի Ֆոմենտո մունիցիպալիտետում: Այս պահին իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: Տուժած բոլոր քաղաքացիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո: