Սահարա անապատից հսկայական փոշու ամպը շարժվում է Մեքսիկայի ուղղությամբ․ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այս տարի այն զգալիորեն ավելի մեծ է (լուսանկարներ)

15:02 • 23.06.20

Աֆրիկյան Սահարա անապատից հսկայական փոշու ամպը շարժվում է Մեքսիկայի ուղղությամբ, գրում է Mexico News-ը։

Հաղորդվում է, որ ամպը հատելու է Ատլանտյան օվկիանոսը և Մեքսիկա կհասնի հունիսի 23-ին։

Դեղնավուն երանգի փոշու հսկայական ամպն ամեն տարի ժամանում է Մեքսիկա, սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այս տարի այն զգալիորեն ավելի մեծ է, քան վերջին տարիներին, և այժմ շարժվում է օվկիանոսով: Օվկիանոսի վրա փոշու կուտակումը արձանագրվել է դեռ հունիսի 18-ին։

Հետազոտողները պարզել են, որ փոշին, որը բաղկացած է երկաթի, սնդիկի և ֆոսֆորի մասնիկներից, ինչպես նաև այլ քիմիական տարրերից, ազդում է Ատլանտյան օվկիանոսի մթնոլորտային ճնշման վրա և կարող է օգնել փոթորիկների ինտենսիվությունը ճնշելու հարցում։

Փոշին նաև հանդես է գալիս որպես բնական պարարտանյութ և, ինչպես պարզվել է, առանցքային դեր է խաղում Հարավային Ամերիկայի Ամազոնի ավազանում արևադարձային անտառների ոչ պարարտ հողերում հանքանյութերի վերականգնման գործում:

Annual Sahara Desert dust cloud is en route to Mexico