Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել

02:41 • 23.06.20

Երկուշաբթի Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել: Այս մասին զինվորականներին հղում տալով հաղորդում է Reuters գործակալությունը:

ТАСС-ի հաղորդմամբ՝ հրթիռն արձակվել է բնակելի կետից, որը տեղակայված է Բաղդադից արևմուտք ուղղությամբ: Հրթիռակոծման հետևանքով հասցված էական վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռակոծվել է Իրաքում գտնվող «Թաջի» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը: