Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

23:40 • 23.06.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ուղևորվել է Ռուսաստան: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հունիսի 23-ին հայտնել է բելառուս առաջնորդի մամլո ծառայությունը:

«Երկրի ղեկավարի ինքնաթիռն օդ է բարձրացել Մինսկի Ազգային օդանավակայանից: Նախատեսվում է, որ հունիսի 24-ին Ալեքսանդր Լուկաշենկոն որդիների հետ միասին ներկա կլինի Մոսկվայի ռամզաշքերթին»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Մոսկվայում կանցկացվի Հայրենական մեջ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գավրուսիկը հայտնել էր, որ շքերթին ներկա կլինի երկրի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը: Ավելի ուշ միջոցառմանը մասնակցելու համաձայնության մասին տեղեկացրել էր նաև Լուկաշենկոն: