Գյումրիում այրվել է կիսաքանդ տնակ. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ
Հունիսի 22-ին, ժամը 19։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցում այրվում է կիսակառույց շինություն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Մատնիշյան 111/042 հասցեում գտնվող կիսաքանդ տնակը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է Ավետիս Ա․-ին պատկանող կիսաքանդ տնակը՝ մոտ 30 քմ։










