Արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ ժողովրդավարական երկիր կա, որ «իշխանություն» կոչված մի ԱԺ խմբակցություն հավաքվում ու հավսար-զգաստով սահմանադրական կարգ է տապալում. Մ. Հակոբյանը` Ա. Սարգսյանին
Սահմանադրական հեղաշրջման օրը Հանրայինի հարցազրույցի տաղավարում ժողովրդավարության ու արևմտյան արժեքների թունդ սիրահար, իմ շատ սիրելի Արամ Սարգսյանը մոռացավ ասել, թե ժողովրդավարության և արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ երկիր գիտի աշխարհում, որտեղ Սահմանադրությունը փոխում են հերիք չէ առանց հանրաքվեի, մի բան էլ` առանց խորհրդարանական ընդդիմության ներկայության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Սահմանադրական հեղաշրջման օրը Հանրայինի հարցազրույցի տաղավարում ժողովրդավարության ու արևմտյան արժեքների թունդ սիրահար, իմ շատ սիրելի Արամ Սարգսյանը մոռացավ ասել, թե ժողովրդավարության և արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ երկիր գիտի աշխարհում, որտեղ Սահմանադրությունը փոխում են հերիք չէ առանց հանրաքվեի, մի բան էլ` առանց խորհրդարանական ընդդիմության ներկայության: Ավելին` փորձում են ԱԺ կանոնակարգ-օրենքը փոխել և շրջանցելով պետության գլուխ հանդիսացող նախագահին` իրենց ընդունած հակասահմանադրական օրենքը դակել ԱԺ նախագահի մակարդակով: Այսինքն` սահմանադրական կարգ տապալողները նույնիսկ ֆորմալ ձևականությունների հետևից չեն ընկնում, շատ ուղիղ հաստատում են բռնապետություն:
Արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ ժողովրդավարական երկիր կա, որտեղ իշխանություն կոչված մի խորհրդարանական խմբակցությունն ինքն իրենով հավաքվում ու հավսար-զգաստով սահմանադրական կարգ է տապալում: Բայց այս հարցը, թերևս, մի կողմ թողնենք: Որովհետև Արամ Սարգսյանը քաղականության մեջ է այն ժամանակներից, երբ ես դեռևս դպրոցական էի, և փորձառությունն իրեն պետք է հուշի սպասվող գործընթացների մասին, այն է` չկա՞ սահմանադրական կարգ, չկա՞ պետական իշխանություն, կա խունտա, սրանց պարագայում` փողոցային ընտանիքապետություն: Հետևանքի մասին չխոսենք, շատ շուտով բոլորս այդ հետևանքը տեսնելու ենք բարիկադների վրա»,- գրել է Միհրան Հակոբյանը:
Նա ապշեցուցիչ է որակել Արամ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում «ռուսական 5-րդ շարասյուն» կա: Իր խոսքով՝ Արամ Սարգսյանի կողմից ընդդիմությանը «ռուսական 5-րդ շարասյուն» հռչակելն ուղղակի զավեշտալի է:
Ըստ Միհրան Հակոբյանի` աբսուրդն այն է, որ Արամ Սարգսյանը փորձում է զենքի մատակարարման խնդիրը անտեսել: «Թե բա` «որոշ քաղաքական գործիչներ անգամ ասում են` Հայաստանին զենք մի տվեք, որովհետև իրենք էդ զենքը կարող են ծախել ուրիշներին»: Պարոն Սարգսյան ջան, չեն ասում զենք մի տվեք Հայաստանին, այլ կոնկրետ փաստ են հրապարակել, շատ կոնկրետ: Փաստ, համաձայն որի` ձեր սիրելի վարչապետը ոմն պատրոն Դավիթի հետ, օգտագործելով Հայաստանի Հանրապետության կնիքը, զենքի բիզնեսով փող է աշխատել, մեծ փող»,-նշել է քաղաքական-հասարակական գործիչը:
Նա պարզաբանել է`նշելով, որ վարչապետը Ռուսաստանից ներքին գներով զենք է գնել իբրև թե Հայաստանի բանակի համար ու այդ զենքը վաճառել երրորդ ու չորրորդ երկրներին:
«Շատ բան չասեմ, բայց ազգովի աղոթենք, որ հերքվեն օդում կախված այն լուրերը, որ երրորդ ու չորրորդ երկրներին Նիկոլ Փաշինյանի ու պատրոն Դավիթի ծախած զենքը Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում աշխատել է ռուս զինվորականների դեմ:- գրել է նա՝ շարունակելով,-Չեն պլստալու, բանակից գողացած փողը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են: Եվ, ով ով, բայց Արամ Սարգսյանը լավագույնս գիտի, թե բանակի փողը լափողների հետ Վազգեն Սարգսյանն ինչ էր անում»:










