Սիրիական ուժերը հետ են մղել Հմեյմիմի ռուսական ավիաբազայի մոտ տեղի ունեցած օդային հարձակումը

01:22 • 23.06.20

Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով պետական «ՍԱՆԱ» գործակալությանը:

Ինչպես գրում է պարբերականը, հարձակման է ենթարկվել Ջաբլե շրջանը, որը Հմեյմիմում ռուսական ավիաբազայից  15 կմ հեռավորության վրա է գտնվում:

Այս պահին դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: