ԶԼՄ-ները հայտնում են Սիրիական երկու նահանգում տեղի ունեցած ավիահարձակումների մասին
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացել են Սուվեյդա և Դեր Զոր նահանգներում տեղի ունեցած օդային հարձակումների ժամանակ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Աղբյուրի տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը հետ են մղել թշնամական հարձակումները Սուվեյդա և Դեր Զոր նահանգներում:
Ինչպես նշվում է, ավիահարձակման աղբյուրի և խոցման նպատակակետի մասին չի հաղորդվում:










