ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 000 նոր դեպք

16:51 • 23.06.20

ԱՄՆ-ում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 000 նոր դեպք, որից ավելի քան 400-ը՝ մահվան ելքով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով դաշնային և տեղական իշխանությունների տվյալներն ամփոփող Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին։

Համալսարանի տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 012 դեպք, իսկ դրա նախորդ օրը ցուցանիշը կազմել է 24 760։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 425, իսկ դրա նախորդ օրը՝ 250 մարդ։

Համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ընդհանուր հաստատվել է վարակման 2 312 302 և մահվան ելքով ավելի քան 120 000 դեպք։ Նշվում է, որ հիվանդությունից արդեն ապաքինվել է ավելի քան 640 000 մարդ։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 9 115 878 է։ Հիվանդության հետևանքով մահացել է 472 000, ապաքինվել՝ 4,5 միլիոն մարդ։