Աշխարհը չգիտի, թե այս ճգնաժամից ոնց է դուրս գալու, իսկ Հայաստանը, չգիտես թե ինչու, հարկային բեռը թանկացնում է․ է․ Մարուքյանը՝ գույքահարկի բարձրացման նախագծի մասին (տեսանյութ)

14:35 • 24.06.20

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ, երբ համավարակի թվերը չեն նվազում և խորը առողջապահական, սոցիալ- տնտեսական ճգնաժամի մեջ ենք,ա իշխանությունը գույքահարկի թանկացման վերաբերյալ նախագիծ է բերել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացրած գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագծին:

«Քաղաքապետը մեսիջ է տալիս շուկային, ասում է գույքը էժանանալու է, ասում է դրա համար ինչ կարանք ծախենք, որից հետո իշխանությունն էլ ասում է՝ գույքահարկը թանկացնենք, անշարժ գույքին, քաղաքացիներին հարվածենք»,-ասաց նա:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունը հենց այս համավարակի ժամանակահատվածում է սա անում է, քանի որ նախկինում ԱԺ-ի դիմաց մարդիկ կգային ցույց կանեին, քանի որ իրենց հարկային բեռը թանկանում է: «Աշխարհը չգիտի, թե այս ճգնաժամից, ոնց երբ է դուրս գալու, Հայաստանը չգիտես թե ինչ անշարժ գույքի շուկա է վերջում ունենալու, ինչ փլատակներ է ունենալու տնտեսության մեջ, իշխանությունը հարկային բեռը թանկացնում է: Ամենալավ բանը որ կարող եք անել, կարող եք վերցնել այս նախագիծը շուտ հետ տանել, քաղաքական մեծամասնությունը կարող է տապալել, քանի որ այս նախագիծը մեծ հարված է մեր պետությանը, տնտեսությանը»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ աղետի գոտում որ տարիներով չի եղել գույքահարկ, այլևս կլինի: «Հիմա ուղերձներ տալու հնարավորությւոն չկա, քանի որ պարոն Հովակիմյանը ժպտում է դիմակի տակից: Դուք անում եք շատ վատ բան այս ժամանակշրջանում»,-եզրափակեց պատգամավորը: