«Մոտ ենք Ռուսաստանի հետ 2021թ-ի հոկտեմբերից հետո գազի ներկրման նոր համաձայնագիր կնքելուն». Հունգարիայի արտգործնախարար
Մոտ ենք Ռուսաստանի հետ 2021թ-ի հոկտեմբերից հետո գազի ներկրման նոր համաձայնագիր կնքելուն: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք մոտ ենք Ռուսաստանի հետ 2021թ-ի հոկտեմբերից հետո Հունգարիա գազ ներկրելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելուն, երբ որ կավարտվի ընթացիկ համաձայնագրի գործողության ժամկետը: Մենք պետք է պայմանավորվենք ներկրման ծավալների վերաբերյալ և հաջորդ փուլի համար նոր գործարք կնքենք»,-նշել է Հունգարիայի արտգործնախարարը Известия-ին տված հարցազրույցում:
Ներկայումս գործող համաձայնագրով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հունգարիա գազ է մատակարարում երկու ուղղություններով՝ ուկրաինա-հունգարական և սլովակա-ավստրիական սահմանային գոտիներում տեղակայված տեղամասերից:










