Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության 6-րդ վարչություն հարուցված քրգործի շրջանակներում ցուցմունք տալու. Դավիթ Խաժակյան
Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները և գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ նաև որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ:
Հ.Գ. շատ պատահաբար քաղաքապետարանի ուղի եթերը խոտանվել է և խոսքիս 70%ը դուրս է մնացել»,- գրել է նա:










