Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել. News.am

23:02 • 24.06.20

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 4 դեպք էլ հաստատվել է աշխատակիցների մոտ։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«46-ը թեստավորվել են և 22-ի մոտ դրական արդյունք է եղել։ Թեստավորվել են 5 աշխատակից, որոնցից 4-ի մոտ եղել է դրական»,- ասաց մամլո խոսնակը։

Նա նշել է, որ տարեցներից ոչ մեկ չի հոսպիտալացվել. «Իրենք անսիմպտոմ են, իրենց հոսպիտալացնելու խնդիր չի եղել։ Մեկուսացվել են հաստատության ներսում։ Չորս աշխատակիցները, որոնց մոտ սիմպտոմներ են ի հայտ եկել, նրանք հոսպիտալացվել են»։

Սոնա Մարտիրոսյանն ասել է, որ թեստավորումն իրականացվել է՝ ելնելով աշխատակիցների առողջական վիճակի վատթարացումից. «Տարեցներին թեստավորել են այն տրամաբանությամբ, թե սիմպտոմներ ունեցող աշխատակիցներից, որոնք որ տարեցի հետ են շփում ունեցել»։