Նրանք արժանի են առաջինը ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը. Մելինդա Գեյթսը հայտնել է, թե մարդկանց որ խմբերին է նախապատվություն տալիս

22:27 • 24.06.20

Առողջապահության ոլորտի աշխատակիցները պետք է առաջինը հասանելիություն ունենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին: Fox News-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Forbes- ի առցանց բարեգործական գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան:

«Այս գործին մեր ներգրավվածության պատճառներից մեկն այն է, որ չեք ուզում, որ առաջին պատվաստանյութերը հանձնվեն բարձր գին տվող երկրներին: Աշխարհում առողջապահության ոլորտի 60 մլն աշխատակից կա: Նրանք արժանի են առաջինը ձեռք բերել պատվաստանյութը: Նրանք այն մարդիկ են, որոնք այս ամենի հետ շփվում են առաջնագծում՝ փորձելով պաշտպանել մեզ», - ասել է Մելինդա Գեյթսը:

Նա հավելել է, որ դրանից հետո պետք է գործել հաշվի առնելով երկրների իրավաիճակն ու բնակչության քանակը: «Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, սևամորթները պետք է առաջինը ստանան այն, ինչպես նաև շատ բնիկներ և մարդիկ, որոնք սուր ախտանշաններ ունեն, այնուհետև տարեցները»,- նշել է վերջինս:

«Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամն աջակցում է Gavi, the Vaccine Alliance խմբավորմանը, որի նպատակն է ձեռք բերել և պատվաստանյութի չափաբաժիններ մատակարարել ցածր եկամուտ ունեցող երկրներին:

Բիլ Գեյթն, իր հերթին, նշել է, որ ուշադրության կենտրոնում է պահում պատվաստանյութի երեք հնարավոր տարբերակները, որոնց մշակմամբ զբաղվում են Moderna, AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունները: Հիշեցնենք, որ Քեմբրիջում գործող Moderna ընկերության հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է: