Մեքսիկայում թեթև մարդատար ինքնաթիռ է կործանվել. բոլոր 6 ուղևորները զոհվել են
Մեքսիկայի Չիուաուա նահանգում թեթև մարդատար ինքնաթիռ է կործանվել, օդաչուն և հինգ ուղևորները զոհվել են, հայտնում է РИА Новости-ն:
«Քննիչները Բալեսայի շրջանում Cessna ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերել՝ օդաչուի և հինգ ուղևորների դիերի հետ միասին», - ասվում է նահանգային դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Նախօրեին ինքնաթիռը թռիչք է կատարել Կամարգո քաղաքից՝ ուղղություն վերցնելով դեպի Գուասավե, սակայն նախանշված տեղում վայրէջք չի կատարել: Հունիսի 23-ի առավոտյան օդային որոնողական աշխատանքների արդյունքում երկու նահանգների սահմանային գոտում նկատվել էին ինքնաթիռի բեկորները:










