Շրջիկ առևտրի թույլատրելի վայրերը տրամադրվելու են բացառապես Երևանի քաղաքապետարանի կայքէջի միջոցով՝ մինչև 3 օր ժամկետով․ ավագանու նիստում քննարկվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը
ԱԺ-ի կողմից ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանվել է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները և ժամկետները: Օրենքը սահմանում է առևտրի իրականացման թույլտրելի վայրերը, գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը այսօր ավագանու նիստում նշեց, որ նախագծով նախատեսվել է հետևյալ հիմնական իրավակարգավորումները․
Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:
Շրջիկ առևտրի թույլատրելի վայրերը տրամադրվում են բացառապես Երևանի քաղաքապետարանի կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման միջոցով՝ մինչև 3 օր ժամկետով:
«Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներ, լինեն մինչև 10 մ. երկարությամբ, 2 ու կես մ. լայնության և 3 մ. Բարձրությամբ: Պետք է ապահովված լինեն էլեկտրոնային համակարգի ավտոնոմ համակարգով և բավարարի գործող աղմուկի թույլատրելի նորմերը պահանջներին, իսկ հանրային սննդի համար գոյացած կեղտաջրերի և ջրերի համար առնվազն 100 լիտր տարողությամբ հերմետիկ տարաներով: Չի թույլատրվում վաճառել գյուղատնտեսական ապրանքներ, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք և այլն:
ԲՀԿ խմբակցություն Ռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց՝ այս նախագծով արդյո՞ք կրճատվելու են շրջիկ կետերը և արդյո՞ք հնարվոր չէր այն ավելի ուշ կազմակերպել:
ՀովիկՍսաֆարյանը ներկայացրեց, որ որ կրճատման սահմանափակում ներկայացված չէ, սակայն սահմանվել են 52 կետեր, որտեղ կթույլատրվեն գործունեություն ծավալել, քանի որ քաղաքը սահմանափակ է և չունի անծայրածիր հնարավորությունը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից, տնտեսվարողները ժամանակ են ունենալու պատրաստվելու համար:
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ առկա է էլոկտրաէներգիայի խնդիր, քանի որ հոսանքի կարգավորումները հստակ չեն և շարժիչով՝ դվիժոկով փոքր կենտրոնում հնարավոր չէ և անթույլատրելի է գործունեություն իրականացնել:
«Ո՞նց եք այդ խնդիրը պատկերացնում : Անձամբ ես ամեն օր բողոքելու եմ, եթե դվիժոկներ եղան»:
Հովիկ Սաֆարյանը նշեց, որ նախագծով նախատեսված շրջիկ առևտրի կետերին էլեկտրաէներգիայի ավտոնոմ աղբյուր ունենալու համար դիմել են էլեկտրոցանցեր ՓԲԸ և ներկայացրել են հասցեները, որպեսզի այդ հարցերը քննարկվեն:










