Անառողջ և սխալ բուժված կենդանու վերադարձը Կենդանաբանական այգի ներկայացնում ենք որպես ձեռքբերում, ինչը սխալ ազդակ է. Օվսաննա Հովսեփյան
Կենդանաբանական այգու բնակիչ սպիտակ առյուծի մասին հնչեցին կարծիքներ, որ սպիտակ առյուծի եզակի ցեղատեսակ է, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ սպիտակ առյուծը սովորական աֆրիկյան առյուծ է պարզապես սպիտակ է և դա կապված է ազգակցական խաչասերման արդյունքում ստացված ռեցիսիվ գենով՝ մելատոնին պիգմենտի բացակայությամբ. Երևանի ավագանու այսօրվա նիստում իր ելույթում նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը:
«Նման կենդանիները ստացվում են անազատության պայմաններում բուծելու արդյունքում և նրանք ունենում են առողջական մի շարք խնդիրներ՝ ոսկրային դեֆորմացիաներ, որը առկա է մեր առյուծի մոտ: Կենդանու բարեկեցության տեսակետից, երբ նրան տարել ենք մի վայր, որտեղ կա արու առյուծ և կենդանին դատապարտված է լինելու մենակ և իզոլացված, որը բարեկեցության կոպտագույն խախտում է: Հիմա ստացվում է, որ անառողջ և սխալ բուծված կենդանու կենդանաբանական գալը մենք ներկայացնում ենք, որպես ձեռքբերում, ինչը սխալ ազդակ է և դրանով չենք դատապարտում մասնավոր անձանց կողմից վայրի կենդանիներ բուժելը և պահելը»:
Հայկ Մարությանը նշեց, որ որոշումը ընդունվել է տարբեր մասնագետների կողմից, և եթե սխալ տեղեկատվություն է տրվել, կարող ենք նորից քննարկել:
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ կենդանու մոտ կարող է միայնակ ժամանակ խնդիրներ առաջանալ, բայց ամեն ինչ կարվի, որպեսզի կենդանին խնդիրներ չունենա, իսկ առողջության հետ կապված կարող են հարցնել Կենդանաբանական այգուց:
«Ցանկացած կենդանի, որ մտնում է Կենդանաբանական այգի, ստուգվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե խնդիր լիներ, տեղի մասնագետները կարձագանքեին:










