ԱԺ-ն միաձայն վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից 248.2 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնագիրը

20:02 • 24.06.20

Ազգային ժողովը միաձայն՝ 88 «կողմ» ձայնով վավերացրեց  Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ 2019թ. մայիսին  արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, Հայաստանի համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա պահուստային ծրագիրը, որն ուղղված է տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: