Պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ, ԱԺ-ում 25 րոպե ընդմիջում հայտարարվեց (տեսանյութ)

11:51 • 24.06.20

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր վատացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը:

Պատգամավորի ինքնազգացողությունը վատացավ, երբ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Մասնավորապես, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանի ելույթի ընթացքում իրարանցում տեղի ունեցով և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ասաց. «Մի հատ Ազգային ժողովի բուժաշխատողին կանչեք խնդրում եմ»:

Այնուհետև նա 25 րոպե ընդմիջում հայտարարվեց: