Վանաձորում «Երեք լճեր» կոչվող տարածքից փրկարարները կնոջ դի են դուրս բերել. Shamshyan.com

00:12 • 24.06.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15։28-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։

Փրկարարները ջրից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 74-ամյա Ռ. Հ․-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: