Սիրիական բանակը մի քանի շրջաններում հետ է մղել իր դիրքերին ուղղված ավիահարվածները. SANA

04:52 • 24.06.20

Սիրիայի մի քանի շրջաններում, վերջին տեղեկությունների համաձայն՝ Համայում, կառավարական բանակի ՀՕՊ համակարգերը հետ են մղել իրենց դիրքերին ուղղված ավիահարվածներ, մի քանի թիրախներ են խոցվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ կառավարական ուժերի դիրքեին ավիահարվածներ են հասցվում նաև Սվեյդայում և Դեր Էզ Զորում՝ Պալմիրայից դեպի արևելք և հյուսիս-արևելք ընկած շրջաններից, որոնց հետևանքով 2 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: