Գծանշումների առումով քաղաքապետարանը խիստ թերացումներ ունի, քաղաքի 80 տոկոս հատվածներում չկան գծանշումներ. Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)

13:51 • 24.06.20

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին.

«Վստահ եմ գիտեք, որ ունենք լուրջ խնդիր. քաղաքի 80 տոկոս հատվածում չկան գծանշումներ, էլ չեմ խոսում ճանապարհային երթևեկության նշանների մասին: Հիմա դուք, այդ ամենը հրելով գցելու եք ճանապարհային ոստիկանության դաշտը, բայց կարծում եմ գծանշումների առումով քաղաքապետարանը խիստ թերացումներ ունի և վստահ եմ անձամբ՝ Դուք շատ լավ գիտեք ինչի՞ կարող է հանգեցնել գծանշումների և երթեկության նշանների բացակայությունը մանավանդ մեծ հրապարակներում, ընդհուպ մինչ, հետիոտնային անցումներում խցանումների, վրաերթերի և մարդասպանությունների»:

Հայկ Մարությանը նշեց, որ այս հարցին հիմա չի պատասխանի, քանի որ նիստի հարցուպատասխան բաժինը նախատեսված է հարցերի համար.

«Ամեն նիստում հնարավորությունը կա հարցուպատասխանի ժամանակ հարցեր տալու: Մի ալարեք, սպասեք մի քանի ժամ: Գիտեմ դժվար է՝ ամառ է, շատ մարդ, երկար ժամանակ պետք է անցկացնեք, բայց կգրանցվեք և կտաք մյուս հարցերը»: