Բազմաթիվ ներդրումներ չեն իրականանում․ եթե մեկը կառուցապատողի հետ ունի վատ հարաբերություններ, գրությամբ կարող է միլիոնավոր դոլարների ներդրումների խոչընդոտել․ Վաղարշակ Հակոբյան

13:09 • 24.06.20

Մենք ունենք իրավիճակ, երբ հսկայական գումարներ շինարարության մեջ ուղղակի կանգնած են: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, երբ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու և վարչական վարույթի մասին» նախագիծը:

«Բազմաթիվ աշխատատեղեր, ներդրումներ չեն իրականանում, քանի որ ենթադրենք, որ եթե որևէ մեկը կախված անձից ունի վատ հարաբերություններ կառուցապառտողի հետ, կամ հարևանների հետ կապված խնդիրները ուղղակի մի բողոքի, գրության հիման վրա միլիոնավոր դոլարների ներդրումների է խոչընդոտվում: Սա լուրջ խնդիր է դարձել մասնավորապես հեղափոխությունից հետո, երբ բավականին շատ կառուցապատող ընկերություններ նոր թափով սկսել աշխատել»,--ասաց Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին:

Պատգամավորը հարցրեց, թե ով է փոխհատուցելու վնասը, եթե դատավորի որոշմամբ պարզվի, որ կառուցապատումը սխալ է եղել, կամ հակառակը, երբ կառուցապատումը ճիշտ է, ինչ կոնկրետ պատասխանատության է ենթարվկելու մարդը, ով խնդիրներ ստեղծել կառուցապատողի համար: Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ ոչ իրավաչափ վարչարարության համար պատասխանատվությունը վրա է հասնում, երբ վնասը արդեն առկա է եղել: «Հայցվոը չի կրի պատասխանատվություն, բացառաությամբ դատական ծախսերի»,-ասաց նա:

Պատգամավորի հարցրեց, թե նմանատիպ վեճերի քանի տոկոսն է ոչ իրավաչափ, երբ անձի քմահաճույքներով պայմանավորված դատական պրոցես է սկսում՝ վատություն անելու ցանկությամբ, քանի որ այս իրողությունն առկա է հասարակության մեջ: «Նման գործերի քանի տոկոսն է, որ վերջնական արդյունքում դատարանի կողմից թույլտվություն է ստանում և պարզվում է, որ հայցը անհիմն է»,-հետաքրքվեց Վաղարշակ Հակոբյանը, իսկ փոխնախարարը պատասխանեց, որ մոտավորապես 20-25 գործից մեկն է բավարարվել: