«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը վարակվել են կորոնավիրուսով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը վարակվել են կորոնավիրուսով:
Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսի թեստը դրական արդյունքի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելը ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։
Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը։
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինա Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ նա ևս վարակված է կորոնավիրուսով: Նա թեստի դրական պատասխանը երեկ է ստացել:
Նա նշեց, որ հիմա տանն է, ԱԺ անձնակազմից ոչ ոքի հետ չի շփվել, ԱԺ-ում լինելու դեպքում միշտ դիմակ է կրել, հիմա ընտանիքի անդամների հետ մեկուսացված է: «Իրենք լավ են իրենց զգում, ախտանշաններ չունեն»:
Tert.am-ը զրուցեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով նշեց, որ պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել:










