Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով․ վարակման ցուցանիշով աշխարհում 12-րդն է

22:29 • 24.06.20

Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի տվյալները, հունիսի 24-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմում է 7329, մահացության ցուցանիշը՝ 130:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 7329

2. Ռուսաստան – 4159

3. Իրան - 2531

4. Թուրքիա – 2273

5. Ադրբեջան – 1411   

6. Վրաստան – 229

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 130

2. Իրան - 119

3. Թուրքիա – 60

4. Ռուսաստան – 58

5. Ադրբեջան – 17  

6. Վրաստան – 4

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 12-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Պերուն:

Այսօր ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը 11-րդ տեղում էր՝ շրջանցելով ԱՄՆ-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 711, մահվան՝ 18 դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը մեր երկրում հասել է 21 717-ի, մահացածներինը՝ 516-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 653 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10 797, փաստացի բուժվողներինը՝ 10 404 (մեկ օրում ավելացել  է 40-ով):