«Վերջին մեկ օրում գրանցված կորոնավիրուսով վարակման 3 դեպքն էլ «ներկրված» է, ինչը վկայում է այն մասին, որ վարակը երկրի ներսում չի տարածվում». Վրաստանի առողջապահության փոխնախարար
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված կորոնավիրուսով վարակման բոլոր 3 դեպքերն էլ «ներկրված» են եղել: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
«Կորոնավիրուսի հաստատված 3 դեպքն էլ «ներկրված» է, ինչը վկայում է այն մասին, որ երկրի ներսում վարակը չի տարածվում»,-հայտարարել է փոխնախարարը:
Գաբունիայի խոսքով` Վրաստանում համաճարակը հսկողության տակ է գտնվում:
«Վերջին օրվա ընթացքում գրանցված 3 դեպքերը վկայում են այն մասին, որ համաճարակը հսկողության տակ է գտնվում: Մեր ձեռնարկած բոլոր քայլերն արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը»,-հավելել է նա:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 914 դեպք, վարակման հետևանքով մահացել է 14 մարդ:










