Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական խորհրդական

11:23 • 24.06.20

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը: