Լուկաշենկոն Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները. life.ru (տեսանյութ)

14:36 • 24.06.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի զորահանդեսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները, երբ զրուցել է պատերազմի վետերաններից մեկի հետ: Այս մասին գրում է life.ru կայքը:

Թե ինչի մասին են խոսել Լուկաշենկոն և Հայրենական մեծ պատերազմի հերոսը` անհայտ է, սակայն այդ խոսակցությունը Լուկաշենկոյին ստիպել է սրբել աչքերը թաշկինակով:

Լուկաշենկոն Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար Ռուսաստան է ժամանել իր որդիների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսը, որը կորոնավիրուսային համավարակի պատճառով մայիսի 9-ին չէր կայացել: